Միրզիյոևը Կարակալպակստանի դեպքերի համար «արտաքին ուժերին» է մեղադրում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը «արտաքին ուժերին» է մեղադրել Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում անկարգություններ հրահրելու մեջ, որտեղ անցյալ շաբաթ բախումների հետևանքով զոհվել է 18 մարդ։

«Իհարկե, այդ իրադարձությունները մեկ օրում կամ 10 օրում չեն կազմակերպվել։ Այդ գործողությունները տարիներ շարունակ նախապատրաստվել են արտաքին չարամիտ ուժերի կողմից», – ասել է Միրզիյոևը։

«Նրանց հիմնական նպատակը Ուզբեկստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունն է և ազգամիջյան հակամարտության ստեղծումը»,- հավելել է նա։

Միրզիյոևը արտաքին միջամտության որևէ ապացույց չի ներկայացրել և չի նշել որևէ կոնկրետ երկիր։

Բողոքի ցույցերը սկսվել էին ի պատասխան Կարակալպակստանի ինքնավար կարգավիճակը վերացնելու կառավարության ծրագրերի։ Ուզբեկստանի նախագահը հրաժարվեց այս առաջարկից, երբ սկսվեցին ցույցերը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button