Շոլց․ «Ռուսաստանը էներգակիրները որպես զենք է օգտագործում»

«Գերմանիան պետք է անի ամեն ինչ ռուսական էներգակիրներից իր կախվածությունը նվազեցնելու համար», – «Վերականգնվող էներգիայի ընկերակցության» չորեքշաբթի երեկոյան Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Գերմանիայի՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը չափացանց երկար է շարունակվում և չափազանց միակողմանի է։ Այսօր մենք պետք է ինքներս մեզ հստակորեն ասենք՝ Ռուսաստանը էներգակիրները որպես զենք է օգտագործում։ Որևէ մեկը չի հավատում, որ ռուսական գազի մատակարարումները Եվրոպա նվազում են միայն տեխնիկական պատճառներով։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագորեն կարողանանք նվազեցնել մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ միաժամանան չվնասելով մեր էներգետիկ անվտանգությունը», – հայտարարում էր Շոլցը։

Արդեն մի քանի շաբաթ է ինչ ռուսական գազի «Հյուսիսային հոսք 1» գազատարով իրականացվող մատակարարումները Արևմտյան Եվրոպան վազում են։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ դրա պատճառը արևմտյան պատժամիջոցների հետևանքով ծագած տեխնիկական խնդիրներն են։

ԵՄ ղեկավարությունը հայտարարում է, որ Մոսկվայի ներկայացրած պատճառաբանությունների հանդեպ հավատ չի տածում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button