Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները․ Իրանի ԱԽ քարտուղը՝ Գրիգորյանին

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում, այսօր ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ այսօր երևանյան հանդպման ժամանակ։

Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը:

Կողմերը պատրաստակամությունեն հայտնել՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր է ժամանել Երևան: Արմեն Գրիգորյանն է նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում։ Նախատեսված է հանդիպում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button