Փաստաբանների պնդմամբ, Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է», – այսօր ռուսական TACC գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Նախկին նախագահի շահերը ներկայացնող իրավաբանի խոսքով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը հնարավոր է բարելավել բացառապես արտերկրում բուժում կազմակերպելու դեպքում։

«Սաակաշվիլիի դեմքը սևացել է, այն երեք-չորս օր առաջ մահացած մարդու դեմքի է նման։ Իմ տեղեկություններով՝ Վրաստանի տարածքում նման տիպի հիվանդության բուժումն անհնարին է», – հայտարարել է փաստաբանը։

2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 12-ին տեղափոխվել էր քաղաքացիական «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոց։

Նրա փաստաբաններն ու կուսակիցները, սակայն, պահանջում են նախկին նախագահին երկիրը լքելու և արտասահմանյան կլինիկաներից որևէ մեկում բուժում անցնելու հնարավորություն տալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button