Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ կառավարության նախնական գնահատականը «դրական է»

Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախագծի վերաբերյալ կառավարության նախնական գնահատականը դրական է, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն՝ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա։

«Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն, էնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա, էդ որոշումները կկայացնեն, և նախագիծը առաջ կընթանա՝ նախատեսված ձևով և տրամաբանությամբ», – ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ այն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Նախաձեռնությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին է: Ծառուկյանը Փրկչի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարեց այս տարվա հունվարին։ Հայ առաքելական եկեղեցին մի քանի անգամ բարձրաձայնեց՝ Քրիստոսի արձանի տեղադրումը հայ եկեղեցուն հարիր չէ։ ԲՀԿ առաջնորդը, սակայն, մտադրությունից չհրաժարվեց: Արձանի նախագծի մրցույթ հայտարարվեց։ ԲՀԿ առաջնորդը պահանջներ ներկայացրեց․ – «33 մետր լինի միայն արձանը՝ իր ապրած տարիքը, իսկ մնացածն արդեն մենք կնայենք՝ կլինի 65 մետր, 77, որը ըստ նախագծերի, ըստ չափերի պետք է պահապան լինի մեր երկրին, մեր ժողովրդին»։​ 12 քանդակների շարքում ամենաշատ ձայները ստացավ Արմեն Սամվելյանի տարբերակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button