«Մեծ քսանյակի» (G20) արտգործնախարարներն այսօր կմասնակցեն բարձր մակարդակի համատեղ հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ամենակոշտ քննադատներից մի քանիսը նույն սենյակում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ՝ առաջին անգամ Ռուսաստանի ներխուժումից հետո:
Պատերազմի և համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության հարցերը գերակշռում էին Ինդոնեզիայի Բալի կղզում՝ G20-ին դիվանագիտական ղեկավարների հանդիպումների նախապատրաստման ժամանակ:
ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Ավստրալիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ միջոցառումը չի անցկացվի այնպես, կարծես Ռուսաստանը ոչինչ չի արել։
Աշխարհի 20 առաջատար տնտեսությունների հավաքն այս տարի կարող է հարթ չանցնել ռուսական ներխուժման դեմ որոշ երկրների կողմից հնարավոր բոյկոտի մասին լուրերի և բողոքի ակցիաների ֆոնին, որոնք տեղի ունեցան ապրիլին Վաշինգտոնում՝ G20-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին երեկ ուշ երեկոյան ասել է, որ ընդունող երկրի համար կարևոր է «բոլորի համար հարմարավետ միջավայր ստեղծելը», և որ G-20-ի ձևաչափը առաջընթացի հնարավորություն է տալիս։