Ճապոնիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է, այսօր ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդունելով Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
Երևանը շահագրգիռ է Տոկիոյի հետ առևտրատնտեսական կապերի խորացմամբ, ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ, շեշտել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ու դեսպանը քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորության հարցեր:
Ֆուկուշիմա Մասանորին կարևորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը:
Այսօր Սիմոնյանն ընդունել է նաև Հայաստանում Էստոնիայի դեսպանին։