Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի դեմ մահափորձ է կատարվել

Ճապոնիայում մահափորձ է կատարվել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբեի դեմ։ Ըստ լրատվամիջոցների, նախկին վարչապետի փրկվելու շանսերը զրոյական են։

Սա հրազենային բռնության հազվագյուտ օրինակ էր Ճապոնիայում, որն ունի զենքի մասին կոշտ օրենքներ և այս տեսակ հանցագործությունների ցածր մակարդակ:

Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել է, որ 67-ամյա Աբեի վրա կրակել են երեկ՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում:

Իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են մի տղամարդու, ով կարծես կրակել է Աբեի վրա որսորդական հրացանով:

NHK-ն հաղորդել է, որ Աբեն հոսպիտալացվել է, և որ նրա սիրտը կանգ է առել:

Աբեն քարոզարշավ էր իրականացնում խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրությունների շրջանակներում, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին: Կանխատեսվում է, որ նրա կուսակցությունը վստահորեն հաղթանակ կտանի:

Աբեն զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Նա այդ պաշտոնում ամենաերկար մնացած վարչապետն է:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button