Ներկայացվել է քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը 

Դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության շրջանակներում այսօր ներկայացվել է քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը:

Ընդգծելով, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շեշտել է՝ առաջնահերթ են համարել մարդու իրավունքների պաշտպանությունը։

Քննարկվել են կառուցվածքային լուծումները, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին վերաբերող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ում գլխավորությամբ էլ տեղի է ունեցել խորհրդակցությունն, ասել է, որ բարեփոխման ռազմավարական հեռանկարը պետք է լինի դատաիրավական կլաստերի կառուցումը, որտեղ ինտեգրված կլինեն միմյանց փոխկապակցված ենթակառուցվածքները:

Դա, ըստ գործադիրի ղեկավարի, կնպաստի արդարադատության գործընթացի և համակարգերի փոխգործելիության արդյունավետության բարձրացմանը:

Տարեսկզբին արդարադատության նախարարն էր «Ազատության» տաղավարում ասել, որ միայն Երևանում 4 քրեակատարողական հիմնարկ է գործում՝ «ամոթալի, անմխիթար վիճակում»․ – «Մեր պետությանը հարիր չէ»։ Նախարարը նաև տեղեկացրել էր, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում երևանյան 4 բանտերը կտեղափոխվեն նորակառույց մեծ շենք, կուժեղացվի անվտանգության համակարգը, տեսանկարահանման նոր սարքեր կտեղադրվեն, որպեսզի իրավիճակն առավել վերահսկելի դարձվի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button