Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալատապատման աշխատանքները սկսվել են․ վարչապետ

Կառավարությունը 11մլրդ 809 մլն դրամ հատկացրեց մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար։

Խոսքը, մասնավորապես, Դիլաջանի ոլորանների, Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հատվածի, ի դեպ, այս ճանապարհի նորոգման խոստումը դեռ 2019-ին էր տրվել, երբ Փաշինյանն այցելել էր Ռանչպար, Երերուքի տաճար տանող ավտոճանապարհի 2.7 կիլոմետրանոց հատվածի, Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ճանապարհի, Մ5 միջպետական նշանակության ավտճոնապահից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայանների» բեռնային համալիր տանող 1.7 կմ ճանապարհահատվածի, Սյունիքի Լծեն ավտոճանապարհի մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շինարարական աշխատանքների մի մասը սկսվել է, մի մասն էլ կսկսվի նախագծումից հետո։

Փաշինյանը դժգոհեց՝ շինարարական աշխատանքների որակի հետ կապված խնդիրները լուծված չեն և որակի հետ կապված պրոբլեմներ են ի հայտ գալիս։

Տաթև-Աղվանի

Խոսելով Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակից՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց՝ աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել։

«Հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով մասնավորապե Տաթևից հենց Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է և ցանկալի կլիներ տեմպն ավելացնել, որովհետև այդտեղ բավականին շատ մեքենաներ են վնասվում, բայց վերանորոգման աշխատանքներն իրականացվում են», – ասաց մարզպետը։

Վարչապետը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ շեշտելով՝ փոխվարչապետին և տարածքային կառավարման նախարարին հանձնարարականներ է տվել՝ խոստանալով՝ մյուս շաբաթ անդրադառնալ հանձնարաարկանների կատարման տեմպին և ընթացքին։

«Հիմա էս պահին որևէ լրացուցիչ մեկանբանություն չեմ անում, գիտենք էդ պրոբլեմատիկան։ Այդտեղ և օբյեկտիվ, բայց նաև շատ սուբյեկտիվ գործոններ կան, բայց էս պահին դրան չանդրադառնանք, կենտրոնանանք աշխատանքն անենք ավարտենք այդտեղ», – ասաց գործադիրի ղեկավարը։

Զուգահեռ մեկ այլ՝ Տաթև-Լծեն ճանապարհն էր նախատեսվում կառուցել, որն էլ իր հերթին պետք է ոլորաններ ունեցող Տաթև-Աղվանիի այլընտրանքը դառնար։

Վարչապետն այսօր արձանագրեց՝ Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալատապատման աշխատանքները սկսվել են։

«Նոր ճանապարհը Տաթևի ոլորոնները շրջանցող ճանապարհ է, որը պետք է Սիսիայի մոտակայքում Տաթևից դուրս գա մայրուղի։ Այս ուղղությամբ կարևոր անելիք կա և հանձնարարականները նորից տրված են և ես հույս ունեմ, որ այս թեմայն անընդհատ ադրադառնալու կարիք չենք ունենալու», – ասաց գործադիրի ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button