Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պահպանողականները վերջնական քվեարկությամբ ընտրել են վարչապետի երկու թեկնածուներին:
Առավել քվեներ է ստացել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նրա օգտին 137 ձայն է տրվել, երկրորդը՝ 113 ձայնով, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն է: Առևտրային քաղաքականության հարցերով կրտսեր նախարար Փեննի Մորդոնտը 105 քվե է ստացել և դուրս է մնացել հետագա պայքարից:
Ամառվա վերջին նախատեսված է համազգային քվեարկություն, որով կպարզվի պահպանողականների լիդերի և նոր վարչապետի անունը:
Քվեարկությանը կմասնակցեն պահպանողական կուսակցության անդամները, որոնց թիվը Բրիտանիայում հասնում է 200 հազարի: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին:
Հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 7-ին է հայտնել հրաժարական ներկայացնելու որոշման մասին: