Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ այսօր զրուցել է հեռախոսով:
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության, նախարարները խոսել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի ընթացիկ զարգացումների մասին:
«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ երակողմ ձևաչափերով համագործակցելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Բայրամովը և Չավուշօղլուն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: