Պուտինն առողջական խնդիրներ չունի, հավաստիացնում է Պեսկովը

Վլադիմիր Պուտինը առողջական խնդիրներ չունի, հավաստիացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով Պուտինի առողջական վիճակի մասին լուրերը, ասել է, թե նա լավ է, «նրա առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է»։

«Գիտեք՝ ուկրաինական տեղեկատվական չակերտավոր մասնագետները, և ամերիկյան ու բրիտանական, նրանք վերջին ամիսներին տարբեր «բադեր» են բաց թողնում նախագահի առողջական վիճակի հետ կապված։ Դրանք ոչ այլ ինչ են, քան «բադեր», որոնց մասին մենք ասել ենք», – լրագրողներին այսօր ասել է Կրեմլի խոսնակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button