Բայրամովն ու Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի շուրջ։

«Կողմերն ընդգծել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հռչակագրերի դրույթների լիարժեք կատարման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Նշվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար բոլոր ջանքերի մոբիլիզացման կարևորությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button