Ըստ ամերիկացի պաշտոնյայի, ՌԴ-ը օրական 100-ավոր զինվորականներ է կորցնում ուկրաինական պատերազմում

ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ Ռուսաստանը օրական հարյուրավոր զինվորականներ է կորցնում ուկրաինական պատերազմում և փետրվարի 24-ից ի վեր զոհվել են հազարավոր լեյտենանտներ, կապիտաններ, սպանվել են նաև հարյուրավոր գնդապետներ և «բազմաթիվ» գեներալներ: Այս մասին, անանուն մնալու պայմանով, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը անցած օրերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ Ուկրաինայում ռուսների կորուստները մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում կազմում է մոտ 15 հազար, ևս շուրջ 45 հազար զինծառայող էլ վիրավորվել է։ Բըրնսի խոսքերով՝ գրեթե նույնքան կորուստներ ունի նաև Ուկրաինայի զինված ուժերը։

Մոսկվան ու Կիևը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկատվություն չի ներկայացրել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button