Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել ռազմական դրոններ և այլ սպառազինություն. հնդկական մամուլ

Երևանը մտադիր է Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել, ու այդ նպատակով նախորդ ամիս Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Հնդկաստան՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով։ Այս մասին գրել է հնդկական DnaIndia-ն, որը Հնդկաստանի առևտրատնտեսական կենտրոնի՝ Մումբայի անգլալեզու խոշորագույն պարբերականներից է։

Ո՞ր դրոնների, ի՞նչ այլ սպառազինության մասին է խոսքը, կամ ի՞նչ գումարի սահմաններում են բանակցությունները, և վերջապես՝ ի՞նչ պայմանագրեր են կնքվել՝ պարբերականը չի տեղեկացնում։

Փոխարենը, DnaIndia-ն ներկայացնում է անանուն մնալ ցանկացող հայաստանցի պաշտոնյայի խոսքերը, թե ղարաբաղյան վերջին պատերազմը հարկադրել է Երևանին վերագնահատել իր ռազմական կարիքները։ Պարբերականը նկատում է՝ պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ։

«Ազատություն»-ը դիմել է Հայաստանի ռազմական գերատեսչություն՝ վերոհիշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Դեռ չեն արձագանքել։

Շարունակությունը՝ քիչ անց

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button