Հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի հետ հրադադարը, առանց կորցրած տարածքների վերադարձի, միայն կերկարաձգի պատերազմը։

Wall Street Journal -ի հետ զրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ հրադադարը Ռոսաստանին թույլ կտա պահպանել ուկրաինական տարածքները՝ հնարավորություն տալով Մոսկվային լրացնել պահեստները և վերազինվել հաջորդ փուլի համար:

«Հանրությունը կարծում է, որ նախ պետք է ազատագրվեն բոլոր տարածքները, իսկ հետ մենք կարող ենք պայմանավորվել, թե ինչ անել և ինչպես ապրել առաջիկա դարում», – նշել է Զելենսկին։

Wall Street Journal -ը մեջբերում է պարբերականի պատվերով Ուկրաինայում անցկացված հարցման արդյունքները, որի համաձայն հարցվածների 89 տոկոսը դեմ է արտահայտվել խաղաղ համաձայնագրին, որը կպահանջի իրենց երկրի տարածքների զիջում։

Փետրվարի 24-ին ներխուժումից ի վեր ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մեծ մասը, ինչպես նաև Լուգանսկի գրեթե ողջ շրջանը և Դոնեցկի շրջանի մի մասը։ Բացի այդ, ռուսական զորքերը վերահսկում են Խարկովի մարզի արևելքը և մի շարք տարածքներ Նիկոլաևի մարզի հարավում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button