Եվրոպան պետք է պատրաստվի Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների նվազման պայմաններում Եվրոպան պետք է պատրաստվի դրանց ամբողջական դադարեցմանը, ինչը, նրա կարծիքով, «վաղ թե ուշ» տեղի կունենա։ Այդ մասին նա ասել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։

«Ներկայումս Ռուսաստանը մասնակիորեն գազ է մատակարարում կամ ընդհանրապես կապույտ վառելիք չի մատակարարում 12 [ԵՄ] անդամ երկրների»,- ասել է ֆոն դեր Լայենը՝ հավելելով. – «Հետևաբար, Եվրոպան պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին՝ գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, վաղ թե ուշ»։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել այն երկրներին, որոնք քիչ կախվածություն ունեն ռուսական գազի մատակարարումներից, նույնպես մասնակցել էներգախնայողության ջանքերին։ «Նույնիսկ [ԵՄ] անդամ երկրները, որոնք գրեթե գազ չեն ստանում Ռուսաստանից, չեն կարող խուսափել մեր ներքին շուկա մատակարարումների հնարավոր դադարեցման հետևանքներից», – ասել է ֆոն դեր Լայենը։ Եվրամիության տնտեսությունները, Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, սերտորեն փոխկապակցված են, գազի ճգնաժամն այս կամ այն ձևով կազդի բոլոր անդամ երկրների վրա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button