Երկու զոհված, հինգ վիրավոր Լոս Անջելեսում փոխհրաձգության հետևանքով

Երկու մարդ զոհվել է, առնվազն հինգը՝ վիրավորվել Լոս Անջելեսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սան Պեդրոյի շրջանում գտնվող զբոսայգիներից մեկում, Associated Press գործակալության տեղեկություններով` զբոսայգու տարածքում գտնվող բեյսբոլի դաշտի հարևանությամբ։

Տեղական մամուլը, սակայն, գրում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Լոս Անջելեսում արձանագրված միջադեպը տարբերվում է վերջին շրջանում ԱՄՆ տարածքում տեղի ունեցած զանգվածային հրաձգություններից։ «Չի բացառվում, որ գործ ունենք երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության հետ, որն ավարտվել է փոխհրաձգությամբ», – պնդում են ամերիկյան լրատվամիջոցները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button