Էրդողան․ «Հունաստանը միտումնավոր խախտում է Լոզանի պայմանագրի դրույթները»

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի պնդմամբ` Հունաստանի իշխանությունները միտումնավոր կերպով խախտում են Լոզանի պայմանագրի դրույթները, նախ և առաջ պայմանագրի այն հոդվածները, որ վերաբերում են հարևան երկրում թուրքական փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը։ Այս մասին Էրդողանը հայտարարել է կիրակի օրը՝ Լոզանի պայմանագրի կնքման 99-ամյակին նվիրված հատուկ ուղերձում։

«Պայմանագրում տեղ գտած պայմանները, մասնավորաբար թուրքական փոքրամասնությանը վերաբերղ դրույթները, կա՛մ անտեսվում են, կա՛մ միտումնավո կերպով զրկվում գործնական կիրառման հնարավորություններից։ Մենք չենք կարող հանդուրժել այդ իրավիճակը, որն ուղղակի անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների և Լոզանի պայմանագրի դրույթները հարգելու գաղափարների հետ», – հայտարարել է Էրդողանը։

Թուրքական իշխանությունները պնդում են, որ պաշտոնական Աթենքը սահմանափակում է Հունաստանի հյուսիսային՝ Թրակիայի շրջանում բնակվող թուրքերի իրավունքները։ Անկարան մասնավորաբար պնդում է, որ հունական իշխանությունները փակում են այստեղ գործող թուրքական դպրոցները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button