Սերդար Քըլըչն այցելել է հայ

Հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Անկարայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը կիրակի օրը այցելել է Հայաստանի հետ սահման։ Այս մասին տեղեկացնում է Կարսում լույս տեսնող Gazete Kars պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ Քըլըչը նախ ժամանել է Կարս, որտեղ այցելել է Ռազմական պատմության թանգարան։ Դրանից հետո դիվանագետն ուղևորվել է հայ-թուրքական սահման՝ այցելելով Անիի ավերակները և Հայաստանի հետ սահմանին գտնվող «Դողուքափը» անցակետ։

Թուրքական թերթում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ այցելության ընթացքում Քըլըչը հանդիպել է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների վերջին՝ հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում որոշվել է բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումները:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button