«Գազպրոմ»-ը է՛լ ավելի կկրճատի գազի հոսքը դեպի Եվրոպա

«Գազպրոմ»-ը հայտարարել է, որ է՛լ ավելի կկրճատի գազի հոսքը դեպի Եվրոպա խոշոր խողովակաշարով՝ հզորության մինչև 20 տոկոսով, դա պատճառաբանելով սարքավորումների վերանորոգման անհրաժեշտությամբ:

Ռուսական էներգետիկ հսկան Twitter-ում գրել է, որ կնվազեցնի «Հյուսիսային հոսք 1» գազատարով Գերմանիա մղվող գազի օրական ծավալը։ Ընկերությունը հայտնել է, որ անջատում է տուրբինը վերանորոգման նպատակով:

Գերմանական ցանցի կարգավորիչի ղեկավար Կլաուս Միլլերը հաստատել է, որ ակնկալվում է գազի հոսքի կիսով չափ կրճատում։ Պլանային սպասարկման նպատակով տասնօրյա դադարից հետո աշխատանքը վերսկսած «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումներն իրականացվում էին հզորության 40 տոկոսով:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի կարծում, թե տեխնիկական պատճառները կհանգեցնեն գազի մատակարարումների հետագա կրճատման:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button