Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Բաքվի պնդումները, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Հայաստանի զինված ուժերի կողմից երկու անգամ գնդակոծվել են Լաչինի միջանցքում ընկած Մինքենդ գյուղի դիրքերը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ապատեղեկատվություն է»,- հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ըստ ադրբեջանակն կողմի, նրանց դիրքերը գնդակոծվել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից։

«Ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրից յոթ անգամ կրակել են Թերթերի, Աղդամի, Խոջավենդի ու Խոջալուի շրջաններում գտնվող ադրբեջանական դիրքերի վրա»,- հայտարարում է Ադրբեջանի ՊՆ-ն։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button