Ռուսաստանը 2024-ին դուրս է գալու Միջազգային տիեզերական կայանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հանդիպմանը «Ռոսկոսմոսի» նոր ղեկավար Յուրի Բորիսովը հայտարարել է, որ դա տեղի կունենա 2024 թվականին։

«Իհարկե, մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ, բայց 2024-ից հետո այդ կայանից հեռանալու որոշումն ընդունված է», -ասել է Բորիսովը՝ նշելով, որ «Ռոսկոսմոսի» գլխավոր առաջնահերթությունը ռուսական ուղեծրային կայան ստեղծելն է։

Միջազգային տիեզերական կայանից հեռանալու նպատակահարմարության մասին Բորիսովը խոսել էր, երբ դեռ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։

Հուլիսի 15-ին Պուտինը նրան նշանակել է «Ռոսկոսմոսի» ղեկավար։

Հրթիռա-տիեզերական «Էներգիա» կոորպորացիան ևս մոտավորապես երկու տարի առաջ ասել էր, որ հարկ կլինի հեռանալ միջազգային կայանից, քանի որ 2025 թվականից սկսած կայանի շատ դետալներ կսկսեն արագորեն դուրս գալ շարքից։

Միազգային տիեզերական կայանում Ռուսաստանը և ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում էին։ Այս ամսվա սկզբին ռուսական կողմն ու ամերիկյան NASA-ն պայմանավորվել էին շարունակել տիեզերագնացների թռիչքները դեպի կայան, որպեսզի այնտեղ մշտապես գտնվեն մեկական ռուս և ամերիակացի տիեզերագնաց՝ կայանի անխափան աշխատանքը ապահովելու համար։

NASA-ն ցանկանում է Եվրոպայի, Ճապոնիայի և Կանադայի տիեզերական գործակալությունների հետ համատեղ միջազգային կայանը պահել մինչև 2030 թվականը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button