CNN-ը ներառել է Հայաստանը աշխարհի 23 լավագույն արշավային ուղղությունների ցանկում 

Ամերիկյան CNN-ը հրապարակել է աշխարհի լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը:

Հայաստանի գեղատեսիլ բնական լանդշաֆտները բացահայտելու լավագույն միջոցը քայլելն է, գրում է CNN-ը՝ հավելելով,որ Հայաստանում են գտնվում Եվրոպայի լավագույն արշավային արահետներից մի քանիսը:

Սանահինի վանական համալիր, 2011թ.

Հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցը ընդգծում է, որ «Հայաստանն և Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող «Սանահին» և «Հաղպատ» վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ:

CNN-ի առանձացրած ցանկում Հայաստանը 12-րդ տեղում է «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» խորագրի ներքո:

Արագած լեռ, արխիվային լուսանկար

Արագած լեռ, արխիվային լուսանկար

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button