Սենատը Պետական դեպարտամենտին կոչ է անում Ռուսաստանը ճանաչել որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը քվեարկությամբ միաձայն ընդունել է բանաձև, որով Պետական դեպարտամենտին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող երկիր:

The New York Times պարբերականի փոխանցմամբ, բանաձևում ասվում է, որ Ռուսաստանն է հովանավորել ահաբեկչական գործողությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում:

Նմանօրինակ բանաձևի նախագիծ է շրջանառության մեջ դրվել նաև Կոնգրեսի մյուս պալատում՝ Ներկայացուցիչների տանը: Վերլուծաբանների համոզմամբ, այդ պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեծ հեղինակություն է վայելում դեմոկրատական կուսակցությունում և, ամենայն հավանականությամբ, հավանություն կտա նախագիծը քվեարկության ներկայացնելու առաջարկին:

Միայն Կոնգրեսի երկու պալատները չեն կարող այդ որոշումն ինքնուրույն ընդունել, քանի որ ըստ գործող օրենքի, այն պետք է կայացնի Պետական դեպարտամենտը:

Ռուսաստանն ահաբեկչության հովանավորող ճանաչելու խնդրանքով մայիսի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներին դիմել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

Այսօրվա դրությամբ Վաշինգտոնի կողմից ահաբեկչությանը սատարող պետություններ են ճանաչվել Սիրիան, Իրանը, Կուբան և Հյուսիսային Կորեան:

Որևէ երկիր ահաբեչության հովանավորող ճանաչելը գործնականում հանգեցնում է դիվանագիտական կապերի դադարեցման և ենթադրում է կոշտ պատժամիջոցների սահմանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնությունն անվանել է «ապուշ միջոց» և զգուշացրել, որ եթե ամերիկյան կողմն ընդունի նման բանաձև, ապա Ռուսաստանը դրան անպայման կտա համարեք պատասխան:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button