Մոլդովայում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 60 օրով

Մոլդովայի խորհրդարանը ևս 60 օրով երկարաձգեց երկրում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր հարևան Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին:

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է, որ էներգետիկ, սահմանային անվտանգության ռիսկերը պահպանվում են։ «Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոլդովայի համար վտանգները մնում են բարձր։ Կառավարությունը լրացուցիչ լիազորությունների կարիք ունի», – հայտարարել է վարչապետը։

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր մոտ 2,5 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովան ավելի քան կես միլիոն ուկրաինացի փախստական է ընդունել:

Մոլդովան անցած աշնանը էներգետիկ աննախադեպ ճգնաժամի էր բախվել «Գազպրոմ»-ի գործող պայմանագրի ժամկետի սպառման շեմին։ Մոսկվան, որը 100 տոկոսով ապահովում է այդ երկրի գազային պահանջարկը, իսկույն կրճատեց գազի մատակարարումները մեկ երրորդով, ինչից հետո ռուսաստանյան ընկերությունը որոշեց էականորեն թանկացնել Մոլդովային մատակարարվող գազը: Դրա հետևանքով երկրում ստեղծվեց աննախադեպ ճգնաժամ` ստիպելով կառավարությանը երկրում մտցնել արտակարգ դրության ռեժիմ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button