Զաքիր Հասանովը հրամանատարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությանունների և ծառայությունների պետերը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»:

Հասանովը բարձրաստիճան զինծառայողների հետ քննարկել է «իրավիճակը Ղարաբաղի տնտեսական գոտում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, և հրամայել է պատրաստ լինել ցանկացած պահին անմիջապես վճռական միջոցներով կանխել թշնամու կողմից սադրանքների փորձերը»:

Խորհրդակցության մասնակիցներին հայտնել են, որ վեց ամիս տևած մարտական պատրաստության փուլից հետո բանակում ստուգումներ կանցկացվեն:

Զաքիր Հասանովը հրամանատարներին հանձնարարել է «նոր ուսումնական շրջանում ուշադրություն դարձնել զինծառայողների պրոֆեսիոնալիզմին և զորքերի մարտական պատրաստվածությանը, ավելացնել դաշտային վարժանքների ինտենսիվությունը և բարձր պահել ստորաբաժանումների մարտական մակարդակը»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button