Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ջեռուցման շրջանից առաջ պարտադիր եղակակով տարհանելու է Դոնբասում ռուսների հսկողության տակ չգտնվող տարածքներում ապրող բնակիչներին:
Այդ մասին այսօր ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
«Դոնեցկի շրջանում ամբողջությամբ բացակայում է գազամատակարարումը, բոլոր խողովակները, որոնք հնարավոր էր նորոգել, մենք նորոգել ենք, բայց թշնամին, ավաղ, ամեն անգամ ոչնչացնում է այն ամենն, ինչի օգնությամբ հնարավոր է ձմռանը ջեռուցում ապահովել, չկա բնականոն էլեկտրամատակարարում, մի խոսքով, Դոնբասի շրջանում ձմռանը տները տաքացնելու հնարավորություն չի լինի ,- ասել է Վերեշչուկը:
Նրա փոխանցմամբ, Դոնեցկի շրջանից կտարհանվի առնվազն 200 հազար բնակիչ:
Փոխվարչապետի խոսքով, մարդիկ կարող են հրաժարվել տարհանոմից, բայց այդ դեպքում պարտավորված կլինեն գրավոր հաստատել, որ գիտակցում են դրա հնարավոր հետևանքները և անձնական պատասխանատվություն են կրում իրենց կյանքի համար:
Պարտադիր տարհանում կարող է իրականացվել նաև Զապորոժիեի շրջանում, որտեղ տարածքի 65 տոկոսն այլևս չունի գազամատակարարում: