Հայաստանի ՊՆ. Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ – ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ – ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՊՆ լրատվականի հաղորդագրությունում:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր առավոտյան հաղորդել է, թե հայկական զինված ուժերը գիշերը հրաձգային զենքից «ինտենսիվորեն գնդակոծել են» սահմանի Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) հատվածներում ադրբեջանական բանակի դիրքերը:

Նախօրեին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր Բաքվի երկու նույնանման հաղորդագրություն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր պնդում է, թե գնդակոծվել են նաև իրենց դիրքերը Խոջավենդի (Հադրութ) շրջանում՝ Մարմնավաճառներ Պաշտպանության բանակի կողմից, որն անվանում է «հայկական ապօրինի զինված կազմավորումներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button