ԵՄ-ն Կոսովոյին և Սերբիային երկխոսության կոչ է անում

Եվրամիությունը կոչ է անում Կոսովոյի և Սերբիայի իշխանություններին զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից՝ վիճահարույց խնդիրները լուծելով բացառապես երկխոսության միջոցով։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով խոսնակ Փիթեր Սթանոն։

«ԵՄ անդամ պետությունները ուշի ուշով և մեծ մտահոգությամբ են հետևում Կոսովոյի հյուսիսում ծավալվող իրադարձություններին։ Եվրամիության անունից հարկ եմ համարում ընդգծել, որ կողմերը պետք է զսպվածություն պահպանեն։ Նախապես չհամաձայնեցված այն բոլոր քայլերը, որոնք սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ինչպես նաև խոչընդոտում են բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժին, պետք է անհապաղ կերպով դադարեցվեն», – հայտարարել է Սթանոն՝ մեկնաբանելով Կոսովոյում իրադրության սրումը։

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ մասնակիորեն ճանաչված Կոսովոյի իշխանությունները հայտարարել էին օգոստոսի մեկից երկրամաս մուտքի նոր կանոններ սահմանելու մասին։ Բելգրադում համոզված են, որ այդ գործողությունները նպատակ ունեն սահմանափակել Կոսովոյի հյուսիսում բնակվող ավելի քան 50 հազար սերբերի իրավունքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button