Թայվանյան մամուլի պնդմամբ՝ Նենսի Փելոսին վաղն արդեն կժամանի կղզի

Թայվանում գործող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, որն այժմ գտնվում է Սինգապուրում, վաղն արդեն կարող շեղվել ասիական շրջագայության նախնական երթուղուց՝ ժամանելով կղզի։

«Փելոսին պատրաստվում է Թայբեյում մեկ գիշեր անցկացնել», – նշում են պարբերականները։

Թայբեյում լույս տեսնող «Ցզիու Շիբաո» թերթի տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը Փելոսին այցելելու է Թայվանի խորհրդարան։

Կղզու արտգործնախարարությունն այս հաղորդագրությունները չի մեկնաբանում։ Պաշտոնական Պեկինն անցած շաբաթ զգուշացրել էր, որ Փելոսիի՝ Թայվան ժամանելու դեպքում Չինաստանի ժողովդրա-ազատագրական բանակը «ձեռքերը ծալած չի նստելու»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button