Կենտուկիի արևելքում ջրհեղեղներից առնվազն 26 մարդ է մահացել

Առնվազն 26 մարդ է մահացել, այդ թվում՝ երեխաներ, Կենտուկիի (Քենթաքի) արևելքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։

Երեկ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրն ասել է, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն մի քանի շաբաթ։

Առաջիկա օրերին հնարավոր են նոր տեղումներ. Ազգային եղանակային ծառայությունը հայտնել է, որ մինչև երեքշաբթի սպասվում են անձրևներ և փոթորիկներ:

Այսօր առավոտյան Կենտուկիի հարավում և արևելքում ջրհեղեղի մասին նախազգուշացում է եղել:

Ջրհեղեղը երկրորդ խոշոր ազգային աղետն էր, որը պատուհասեց Կենտուկիին վերջին շրջանում՝ դեկտեմբերին նահանգի արևմտյան հատվածում գրանցված մի քանի տորնադոներից հետո, որոնց հետևանքով զոհվեց մոտ 80 մարդ:

Նահանգի ենթակառուցվածքը վերականգնելու համար կարող են տարիներ պահանջվել, զգուշացրել է Էնդի Բեշիրը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button