Մեկնարկել է Նենսի Փելոսիի ասիական շրջագայությունը

Մեկնարկել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի ասիական շրջագայությունը։ Ամերիկացի կոնգրեսականները` խոսնակի գլխավորությամբ, ժամանել են Սինգապուր։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Փելոսին և նրան ուղեկցող ամերիկացի օրենսդիրները այցելելու են նաև Մալայզիա,Հարավային Կորեա և Ճապոնիա։

Փելոսիի շրջագայությունը լուրջ ուշադրության արժանացավ դեռ մինչև դրա մեկնարկը, երբ սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որոնց համաձայն` ամերիկյան պատվիրակությունը կարող է ժամանել նաև Թայվան։ Շրջանառվող այս լուրերին ի պատասխան` պաշտոնական Պեկինը, որ կղզին համարում է իր անբաժան մասը, զգուշացրեց, որ ամերիկացիների ժամանումը Թայվան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

«Չինական բանակը երբեք անհաղորդ կերպով չի հետևի Փելոսիի հնարավոր այցին Թայվան», – հայտարարել էին չինական իշխանությունները։

Սպիտակ տանը ևս կարծիք էին հայտնել, որ «այս պահին նման այցը լավագույն գաղափարը չէ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button