Ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը Բոսֆոր կհասնի վաղը

«Ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը, որ այսօր առավոտյան դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, Բոսֆորի նեղուց կհասնի արդեն վաղը», – այսօր Կիևում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ենթակառույցների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Այսօր ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ վաղը կեսօրին Սիերա-Լեոնեյի դրոշի ներքո նավարկող «Ռազոնին» Ստամբուլի ափամերձ գոտի կհասնի օգոստոսի երկուսի կեսօրին։ «Նավը Բոսֆորի նեղուցում համատեղ տեսչական ստուգման կենթարկվի, որից հետո հնարավորություն կստանա շարունակել ընթացքը», – հայտարարել է Աքարը։

26 հազար տոննա ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավը Օդեսայի նավահանգստից ուղևորվում է Լիբանան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button