Ջո Բայդենը վավերացրել է Ուկրաինային ևս 550 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու որոշումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վավերացրել է օրինագիծը, որով Վաշինգտոնը ևս 550 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային:

Այդ գումարը ենթադրում է պաշտպանական արտադրանքի տրամադրում, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների ուսուցում:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, նշել է, որ օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա զինամթերք HIMARS տեսակի և 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի համար:

Բլինքենի փոխանցմամբ, այս նոր փաթեթով ամերիկյան ռազմական օգնությունը Կիևին կհասնի 8 միլիարդ 700 միլիոն դոլարի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button