Ադրբեջանական կողմը ԼՂ-ում հրադադարը խախտել է երեք անգամ. ՌԴ ՊՆ

Loading...

Վերջին օրերին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել, ինչի հետևանով «Լեռնային Ղարաբաղի զինված միավորման մեկ ներկայացուցիչ է վիրավորվել», հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Այսօր երեկոյան հրապարակած տեղեկագրում նշվում է, որ խաղաղապահների հրամանատարությունը Ադրբեջանի կառավարության և հայկական կողմի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ իրավիճակը կարգավորել է։

«Շփման գծի փոփոխություն չի թույլատրվել»,- ասված է հաղորդագրությունում։ Առաքելությունը նաև տեղեկացնում է, որ «ռուս խաղաղապահների անվտանգությունը ապահովելու և հնարավոր նոր միջադեպերը կանխելու համար շարունական համագործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»։

Իրավիճակը երեկ առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել էր։ Բաքուն հերքել էր այս լուրը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button