Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել և հատել էր սահմանը. նա այսօր վերադարձվել է. ՊՆ

Loading...

Գեղարքունիքի սահմանային գոտում հայ դիրքապահները օրեր առաջ` հուլիսի 23-ին, հայտնաբերել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

Սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում, ըստ ռազմական գերատեսչության, պարզվել է, որ նա մոլորվել է։

Այսօր Իբաևը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին:

Հուլիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախորդ օրը Հայաստանի սահմանին ադրբեջանցի զինծառայող է անհետացել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button