ԵՄ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ

Loading...

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական կողմերի միջև վերջին օրերին աճող լարվածության առթիվ։

Իր թվիթերյան գրառման մեջ նա նշել է, որ Եվրոպական միությունը հանձնառու է խորացնել իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:

«Մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներով», — գրել է Կլաարը` կարևորելով լարվածության թուլացումը և կոչ անելով բաց չթողնել «տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունը»:

Իրավիճակը երեկ առավոտվանից էր լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել են հատել շփման գիծը։ Հայկական կողմը կասեցրել է։ Բաքուն հերքել էր այս լուրերը: Երեկվա լարվածության հետևանքով կա մեկ վիրավոր, նրա առողջական վիճակը բավարար է:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button