Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին սպանվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում, որը ամենամեծ հարվածն է 2011 թվականին խմբավորման հիմնադիր Ուսամա Բին Լադենի սպանությունից ի վեր:

«Այս գործողությունը հստակ ցույց է տալիս, որ մենք կարող ենք և միշտ իրականացնելու ենք մեր խոստումները։ Իմ վարչակազմը կշարունակի հետևել և վերացնել «Ալ-Քաիդայի» սպառնալիքները, որտեղից էլ որ դրանք ծագեն»,- ասել է Ջո Բայդենը:

Եգիպտացի վիրաբույժ Զավահիրին, որի գլխի համար 25 միլիոն դոլար էր խոստացվել, օգնել է համակարգել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները, որոնց հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ:

Սպիտակ տան պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ Զավահիրին սպանվել է Քաբուլում կիրակի առավոտյան տեղական ժամանակով 06:18-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button