Բայրամովը կրկին խոսել է «Զանգեզուրյան միջանցքի» օգուտների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը թույլ կտա Հարավային Կովկասում տարածաշրջանային լիարժեք համագործակցություն իրականացնել։

Հետկոնֆլիկտային իրավիճակի մասին Բայրամովն ասել է, թե կրկին ներկայացնում է Ադրբեջանի դիրքորոշումը, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է նորմալացվեն՝ խստորեն հետևելով միջազգային իրավունքի, մասնավորապես «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների» սկզբունքներին։

«Դա է բանալին անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս կառուցելու և լիարժեք տարածաշրջանային համագործակցության համար։ Այս առումով Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և կայուն», – այսօր Տաշքենդում ասել է Բայրամովը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարների մամուլի համատեղ աուլիսում։

Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը օգուտներ կբերի բոլոր կողմերին։

«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ Զանգեզուրյան միջանցքը, կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, այդ կերպ օժանդակելով տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը»,- հայտարարել է Բայրամովը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button