Թալիբները Քաբուլում ուժեղացրել են անվտանգությունը

Աֆղանստանում Թալիբանների իշխանությունը երկրի մայրաքաղաք Քաբուլում ուժեղացել է անվտանգությունը այն վայրում, որտեղ ամերիկյան դրոնի հարվածով սպանվել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար 71-ամյա Այման ալ-Զավահիրին։

Այսօր առավոտյան այդ վայրում նկատվել են զինված թալիբներ, իսկ հարակից փողոցները դատարկ էին։ Թալիբների խոսնակը հաստատել է ամերիկյան հարվածը ու դատապարտել այն՝ համարելով «միջազգային սկզբունքների խախտում»

Երկար ժամանակ համարվում էր, որ «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդը թաքնվում է Աֆղանստանի և Պակիստանի սահմանային դժվարամատչելի լեռնային վայրերում։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջա Բայդենը հայտնել էր, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ալ-Զավահիրին սպանվել է։

«Շաբաթ օրը իմ կարգադրությամբ ԱՄՆ հաջողությամբ ավիահարված հասցրեց Քաբուլին, որի հետևանքով սպանվեց «Ալ-Ղաիդա»-ի էմիր Այման ալ-Զավահիրին։ Զավահիրին Բին Լադենի առաջնորդներից էր, միշտ նրա հետ էր։ Նա երկրորդ մարդն էր, նրա տեղակալը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ։ Նա խորը ներգրաված էր ահաբեկչության պլանավորման մեջ, որն Ամերիկայում 2 հազար 977 մարդու կյանք խլեց», – ասել է Բայդենը և ընդգծել, – «հիմա արդարադատությունը հաղթանակեց։ Ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Որքան էլ ժամանակ պահանջվի, որտեղ էլ թաքնվեք, եթե դուք սպառնալիք եք մեր ժողովրդին, Միացյալ Նահանգները ձեզ կգտնի և կոչնչացնի»։

2011-ին «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա բին Լադենի ոչնչացումից հետո, սա համարվում է ահաբեկչական այդ կազմակերպությանը հասցված երկրորդ ուժգին հարվածը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button