Նենսի Փելոսին ժամանեց Մալայզիա․ Թայվան այցելելու ինտրիգը պահպանում է

ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին այսօր ժամանել է Մալայզիա։ Ասիական երկրներով շրջագայության ընթացքում սա Փելոսիի երկրորդ կանգառն է։

Նա Սինգապուրից է ժամանել Մալայզիա։ Կուալա Լումպուրում արդեն կայացել է նրա հանդիպումը Մալայզիայի խորհրդարանի խոսնակի և պատգամավորների հետ։

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն, հնարավոր է, որ այսօր ավելի ուշ նա այցելի Թայվան։

Թայվանը տասնամյակներ առաջ անջատվել է Չինաստանից, բայց Պեկինը կղզին համարում է իր անբաժանելի մասը և ցավոտ է ընդունում օտարերկրացի պաշտոնյաների այցերը Թայվան։

Պաշտոնական Պեկինն անցած շաբաթ զգուշացրել էր, որ Փելոսիի՝ Թայվան ժամանելու դեպքում Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը «ձեռքերը ծալած չի նստելու»։ Սպիտակ տանը ևս կարծիք էին հայտնել, որ «այս պահին նման այցը լավագույն գաղափարը չէ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button