Չավուշօղլուն ընդգծել է թուրքական պետությունների համագործակցության նշանակությունը

Ժամանակակից սպառնալիքների հետ կապված ռիսկերն ու ճգնաժամային իրավիճակներն ընդգծում են թուրքական պետությունների համագործակցության նշանակությունը, Տաշքենդում այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Ուզբեկստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում։

Նա «պատմական իրադարձություն» է գնահատել 2019 թվականին Ուզբեկստանի անդամակցումը Թուրքական պետությունների կազմակերպությանը։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին մեծացել է «Միջին միջանցքի» դերը, որի օգտագործումը կնպաստի պետությունների զարգացմանը, որոնց տարածքով այն անցնում է։

«Տրանսպորտային Միջին միջանցքի շրջանակում Թուրքիան և Ադրբեջանը իրականացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ծրագիրը։ Հաշվի առնելով, որ աշխարհում առևտրի հիմնական մասը իրականացվում է Եվրոպայի և Ասիայի միջև՝ տարեկան շուրջ 1,5 տրիլիոն դոլար, ապա այդ միջանցքի աճող նշանակությունը ակնհայտ է», – «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով Հարավային Կովկասում բոլոր լոգիստիկ ուղիները բացելու անհրաժեշտությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button