Վաշինգտոնն անլուրջ է համարում Մոսկվայի պատասխանը կալանավորների փոխանակման առաջարկին

ԱՄՆ-ն անլուրջ է համարում Ռուսաստանի կառավարության պատասխանը կալանքի տակ գտնվող քաղաքացիների փոխանակման ամերիկյան առաջարկներին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։

«Պատասխան առաջարկ է արվել. մենք դա չենք դիտարկում որպես լուրջ պատասխան առաջարկ»,- ասել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը՝ հրաժարվելով խոսել բանակցությունների կոնկրետ մանրամասների մասին:

«Մենք բովանդակալից առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է նա՝ շարունակելով․ – «Եվ մենք ցանկանում ենք բարեխիղճ բանակցություններ վարել այս հարցի շուրջ։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ դրան հասնենք որքան հնարավոր է շուտ: Այն, ինչ մենք լսեցինք, ինչպես ձեզ ասացին իմ գործընկերներն, անբարախիղճ էր»։

Կալանավորների և դատապարտվածների փոխանակման հարցը օրերս հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը:

Ամերիկյան կողմն առաջարկում է Ռուսաստանում թմրադեղի մաքսանենգության փորձի համար կալանավորված Բրիթնի Գրայնենին և լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին փոխանակել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտի հետ:

Մոսկվան էլ Վաշինգտոնին առաջարկել է երկու երկրներում պահվող կալանավորներին փոխանակելու ցանկում ներառել նաև Վադիմ Կրասիկովին, ով սպանության մեղադրանքով ազատազրկվել է Գերմանիայում:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button