Բաքուն Հայաստանին մեղադրում է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ

Loading...

Ադրբեջանի ԱԳՆ-ն քիչ առաջ մեկնաբանել է Լաչինի մերձակայքում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։

«Օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Դա նաև վկայում է միջնորդների նկատմամբ Հայաստանի որդեգրած անհարգալից վերաբերմունքի մասին», — նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից», — նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով. «Հետագայում ևս բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»:

Հայկական կողմը հաղորդմանը դեռ չի արձագանքել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button