Շոյգուն ու Հասանովը հեռախոսով քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր»

Loading...

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երեկ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»։

Այլ մանրամասներ չեն փոխանցվում։

Երեկ հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ևս քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button