Ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավն արդեն Ստամբուլի մերձակայքում է

Loading...

Ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավը երեկ երեկոյան հասել է Ստամբուլի ափերին՝ խարիսխ գցելով Բոսֆորի նեղուցում։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ, այժմ Սիերա Լեոնեի դրոշի ներքո նավարկող Razoni բեռնանավը, որն Օդեսայից Բեյրութ շուրջ 26 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում, սպասում է համատեղ տեսչական ստուգման մեկնարկին։

Այն պետք է իրականացնեն քառակողմ համաձայնագրի շրջանակներում Ստամբուլում ստեղծված հատուկ մոինիտորինգային կենտրոնի աշխատակիցները։

Թուրքական կողմն ակնկալում է, որ առաջիկայում ուկրաինական հացահատկի արտահանումը հունի մեջ կմտնի և Սև ծովում ստեղծված անվտանգ միջանցքով Օդեսայի նավահանգստից ամեն օր առնվազն մեկական նավ դուրս կգա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button