Երևանն անթույլատրելի է համարում Բաքվի հայտարարությունները

Պաշտոնական Երևանն անթույլատրելի է համարում Բաքվի հայտարարությունները Լաչինի վերաբերյալ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության` այդ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը: ԱԳՆ-ն վերահաստատում է, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հաստատած պլանի համաձայն։

«Ինչպես հստակ սահմանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար:

Ընդգծում ենք, որ մինչ օրս եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա, և եռակողմ հայտարարության բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց կողմից ստանձնած պարտավորություններին, անհապաղ ջանքեր գործադրել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված պայմանների իրագործման, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձման ուղղությամբ», – հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայաստանը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել «Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ»:

Երեկ Բաքվից պահանջ հնչեց թողնել Լաչինի միջանցքը:

Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի`Հայաստանը Ղարաբաղի հետ կապվելու է Լաչինի միջանցքով, որը չի հասնելու Շուշի, ունենալու է 5 կմ լայնություն և կրկին մնալու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Բացի այդ, նախատեսվում է առաջիկա երեք տարվա ընթացքում հաստատել Լաչինի միջանցքի երկայնքով Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող նոր երթուղու կառուցման նախագիծ։ Հաստատումից ու շինարարությունից հետո այստեղ ևս կտեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքեր՝ երթուղին պաշտպանելու համար:

Պաշտոնական Բաքուն ավելի վաղ հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողություն է սկսել. «Ադրբեջանի տարածքում գտնվող ապօրինի զինված խմբավորումները, խախտելով նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները ահաբեկչական սադրանք են իրականացրել, որի հետևանքով ադրբեջանական բանակում զինծառայող է զոհվել»։ Ի պատասխան, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, ադրբեջանական զորամիավորումները «Հատուցում» (վրեժ) գործողություն են իրականացրել։

Պաշտպանության բանակն այսօր հայտնել է երկու զոհի և վիրավորների մասին, ըստ հաղորդման` ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմը ևս զոհի մասին է հայտնել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button