Իրանը պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ միջուկային բանակցությունների նոր փուլին մասնակցելու նպատակով

Իրանական պատվիրակությունն այսօր կմեկնի Վիեննա՝ միջուկային բանակցությունների նոր փուլին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Լրատվամիջոցը մեջբերում է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի խոսքերը. «Փոխարտգործնախարար Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությունը մի քանի ժամից մեկնում է Վիեննա։ Նաև ԵՄ կողմից համակարգվող բանակցությունների նոր փուլի ընթացքում քննարկվելու են այն մտքերը, որոնք առաջ են քաշվել բանակցող կողմերի, այդ թվում` Իրանի կողմից»։

«Թեհրանը կողմ է երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը, որը կերաշխավորի իրանցի ժողովրդի իրավունքներն ու շահերը», – ասել է Քանանին։

Tehran Times պարբերականի տեղեկություններով` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մեկնարկելու են վաղը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button